Jump to content

Անջելո Մարիանի (քիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անջելո Մարիանի
ֆր.՝ Angelo Mariani
Ծնվել էդեկտեմբերի 17, 1838(1838-12-17)[1][2]
Pero-Casevecchie
Մահացել էապրիլի 1, 1914(1914-04-01)[1][2] (75 տարեկան)
Սանտ Ռաֆայել[3]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Mariani
Բնակության վայր(եր)Կորսիկա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունpharmacy technician, գյուտարար, advertising person, քիմիկոս և դեղագործ
Գործունեության ոլորտքիմիա
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Ստորագրություն
Изображение автографа
 Angelo Mariani (pharmacist) Վիքիպահեստում

Անջելո Մարիանի (իտալ.՝ Angelo Mariani), ինչպես նաև՝ Անժ-Ֆրանսուա Մարիանի (ֆր.՝ Ange-François Mariani, դեկտեմբերի 17, 1838(1838-12-17)[1][2], Pero-Casevecchie - ապրիլի 1, 1914(1914-04-01)[1][2], Սանտ Ռաֆայել[3]), Նյոյի սյուր Սենի լաբորատորիայում աշխատող ֆրանսիացի քիմիկոս[4]։

Մարիանին լայնամասշտաբ ճանաչման հասավ 1863 թվականին՝ որպես «Մարիանի գինի» կոկաինային գինու ստեղծող և արտադրման կազմակերպիչ։ «Մարիանի գինի»-ն համարվում է ժամանակակից Կոկա Կոլայի նախնին[5]։ Մարիանին, կազմակերպելով կոկա բույսի տերևների զանգվածային ներկրում, դարձավ առաջինը, ով այս մթերքը հասանելի դարձրեց լայն հանրությանը։ «Մարիանի գինու» հիմնական օգտագործողները եվրոպական ազնվականության վերնախավի ներկայացուցիչներն էին, մասնավորապես՝ բազմաթիվ թագավորական ընտանիքների անդամներ։ Հռոմի պապ Լեո XIII-ն, ով ամենուր իր հետ տանում էր տափակաշիշ՝ «Մարիանի գինու» համար, Անջելո Մարիանիին պարգևատրեց Վատիկանի ոսկե աստղով[6]։

«Մարիանի գինի» կոկաինային գինու գովազդային ցուցապաստառ, Ժյուլ Շերե, 1894 թվական

Մարիանին, լինելով ֆրանսիացի առաջին միլիոնատերերից մեկը, պատվիրեց կոկայի մի քանի հուշարձան։ Նյոյի սյուր Սենում կառուցվեց շքեղ, նրբաճաշակ ձևավորմամբ ճարտարապետական համալիր, որում տեղակայված էին լաբորատորիաներ, սրահ, ջերմոց։ Կոկան՝ որպես զարդարանքի տարր, առկա էր ձևավորման յուրաքանչյուր բաղադրիչում։ «Կոկան նրա հոբբին է, նրա ապաքինման և թուլացման եղանակը, նրա մշտական հաճույքի աղբյուրը»[7], - գրել է Մարիանիի ընկերներից մեկը։

«Մարիանի գինի»-ն արգելված էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Անջելո Մարիանին մահացել է 1914 թվականի ապրիլի 1-ին[8]. թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը[4]։ Մարիանիի լաբորատոր համալիրը և Կոկա-սրահը փլուզվեցին 1947 թվականին։

Մարիանիի ալբոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիանին մեծ ուշադրություն էր դարձնում իր կողմից ստեղծված գինու գովազդին։ Այդ նպատակով նա մանրակրկիտ կերպով հավաքում էր իր ապրանքի մասին հայտնի մարդկանց բոլոր մեկնաբանությունները։ Իրենց ուղերձներն են թողել գրողներ Անատոլ Ֆրանսը, Էմիլ Զոլյան, Ժյուլ Վեռնը, Ալեքսանդր Դյուման, Հերբերտ Ուելսը, Արթուր Կոնան Դոյլը, կոմպոզիտորներ Ժյուլյա Մասնեն, Գունոն, Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան, Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ը, Պարսկաստանի շահ Մոզֆերեդդին շահ Քաջարը, ԱՄՆ 25-րդ նախագահ Ուիլյամ Մաք-Քինլին և շատ ուրիշներ։ Ավելի ուշ այդ կարծիքները և ուղերձները՝ դրանց հեղինակների լուսանկարների և կենսագրությունների հետ միասին, հրապարակվեցին Անջելո Մարիանիի ընկերոջ՝ գրքասեր և գրականագետ Օկտավ Յուզանոյի (1851-1931) կողմից՝ «Ժամանակակիցներ դիմանկարները՝ Մարինիի ալբոմից»(ֆր.՝ Figures contemporaines tirées de l’Album Marian)[9]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. 3,0 3,1 3,2 Le Figaro, Figaro (ֆր.) / A. BrézetParis: Société du Figaro, 1914. — P. 3. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
  4. 4,0 4,1 «Angelo Mariani». www.statemaster.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Drug that spans the ages: The history of cocaine». London: The Independent. 2006 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «Leo XIII on coke». www.cocaine.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  7. Th. Metzger. «Who Put The Coke In Coca Cola?». www.karlloren.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  8. «Angelo Francois Mariani Dies...». Freedom of Medicine and Diet. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  9. «Figures contemporaines, tirées de l'album Mariani» (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելո Մարիանի (քիմիկոս)» հոդվածին։